ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընկերության  կայք էջից  կատարած գնումը հասնում է Mane Tiles-ի արտադրամաս, անցնում որակի կրկնակի զննություն, որից հետո ապրանքը փաթեթավորվում և ուղարկվում է  համպատասխան փոստային բաժանմունք: Գնորդին տրամադրվում է  առաքանու համար, որի միջոցով գնորդը կարող է հետևել գնված ապրանքի առաքմանը առցանց:

Ուշադրություն Միջազգային պատվերները կարող են հարկվել կախված ներմուծող երկրի մաքսային օրենսդրությունից:

Ուշադրություն  Գնորդը պատասխանատվություն է կրում ներմուծման բոլոր վճարների համար՝  տվյալ երկրի  օրենքներին համապատասխան:

Ուշադրութուն Ընկերության կայքէջում ներկայացված ապրանքների լուսանկարների գույները կարող են տարբերվել բնօրինակ ապրանքից:

Ուշադրություն Սույն կայքէջում ներկայացված յուրաքանչյուր ապրանք կարող եք պատվիրել նախընտրած գույնով և չափով: Ընդունվում են նաև անհատական պատվերներ սույն հղումով https://www.manetiles.com/%d5%af%d5%a1%d5%ba/ : Պատվերի պատրաստաման ժամկետները 5-25 օր:

Ընկերությունը չի պարտավորվում որեւէ տեղեկատվություն տրամադրել տվյալ երկրի  հարկերի և տուրքերի  մասին: Հարցերի դեպքում  խնդրում ենք դիմել Ձեր տեղական մաքսային գրասենյակ `լրացուցիչ տեղեկությունների համար:

Վճարման պայմաններն ու դրույթները

Հարգելի´ գնորդ խնդրում ենք կարդալ ստորև ներկայացված  պայմանները նախքան  առցանց վճարումների համակարգից օգտվելը:

  • Օգտվելով այս կայքում տեղադրված առցանց վճարային համակարգից՝ նշանակում է՝ Դուք ընդունում եք վճարման բոլոր  պայմաններն ու դրույթները:
  • Կատարված առցանց վճարումը հասնում է ընկերության հաշվին առնվազն 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Կայքը պատասխանատվություն չի կրում մերժված կամ ձախողված վճարումների համար, որն անմիջապես կապ ունի թողարկող բանկի դեբետային կամ կրեդիտային քարտերի հետ:
  • Քարտ թողարկող բանկի կողմից վճարման մերժման պարագայում՝ կայքը չի պարտավորվում այս մասին որևէ տեղեկատվություն տրամադրել գնորդին:
  • Հաշվի մնացորդը ստուգելու համար կարող եք  դիմել քարտը սպասարկող բանկ և տեղեկատվություն ստանալ, արդյոք գումարը գանձվել է, թե ոչ:

Միջազգային առաքումների ժամկետը կարող է տևել 15-25օր:

Առցանց խանութից գնումներ կատարելու դեպքում՝ Հայաստանի տարածքում գործում են առաքման հետևյալ կանոնները․

  1. առաքումն իրականացվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում,
  2. Երևան քաղաքում առաքման, ինչպես նաև ապրանքի համար վճարումը կարող է կատարվել տեղում՝ փաթեթը ստանալիս,
  3. 25 000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում Երևանի տարածքում առաքումն անվճար է, մնացյալ դեպքերում առաքումն արժեքն է 1500 դրամ:

Վճարումները կատարվում են առցանց` ARCA Visa, MasterCard վճարային համակարգերի միջոցով կամ կանխիկ վճարման եղանակով։

Գնորդն իրավունք ունի վերադարձնել կամ փոխանակել գնված ապրանքը, եթե գնման պահից չի անցել ավելի քան 14 օր, ինչպես նաև՝

1. Գնված ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ գնորդին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
2․ Գնված ապրանքը չի համապատասխանում կայքում նշված բնութագրությանը:

3. Գնորդն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ ապրանքով, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել գնորդի կողմից իր նշանակությամբ:

4.Ապրանքը հետ չի ընդունվում, եթե այն արդեն օգտագործվել կամ վնասվել է գնորդի անփույթ վարմունքից:

5. Գնված ապրանքի հետ վերադարձման կամ փոխարինման դեպքում տրանսպորտային ծախսերը հոգում է գնորդը: