ABOUT US

MANE TILES

A place where dreams, art and taste find their common ground.

NEW COLLECTION

A COMPANY THEY TRUST

OUR STORY

Հիմնադրվելով 2001թ.-ին՝ Mane Tiles ընկերությունը իր սպառողներին է առաջարկում բացառապես ձեռագործ և տարբերվող արտադրանք: Ընկերության գործունեության հիմքում գիտելիքն է, ստեղծարար և պրոֆեսիոնալ մոտեցումը: Ընկերությունը ներկայումս ունի արդադրության 3 ճյուղ՝ կերամիկական սալիկների, դեկորատիվ կերամիկական և բնական քարերից խճանկարների, դեկորատիվ սպասքի և հուշանվերների արտադրություն: Ընկերության զարգացման հիմքը՝ նոր և ստողծագործ ապրանքատեսականու արտադրությունն է:Շուրջ 20 տարվա փորձը ձևավորել է մեր հմուտ և ստեղծագործ թիմը, որը կարող է լուծում գտնել անգամ անհնարին թվացող խնիրներին: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թիմի ներսում նորարարական և ստեղծագործ գաղափարների ստեղծմանն ու իրագործմանը՝ յուրաքանչյուր օր ստեղծելով մի նոր արտադրանք, որը հիացմունքի է արժանանում սպառողի կողմից: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին մենք սպառողին տրամադրում ենք միմիայն բնական հումքից պատրաստված տարբերվող և շքեղ ապրանքատեսականի:

Մեր տեսլականը

Տարածաշրջանում և արտերկրում դառնալ բարձր ստանդարտներին համապատասխանող ձեռագործ ապրանքատեսականի արտադրող խոշորագույն ընկերություն, որն իր բազմատեսակ և յուրօրինակ արտադրանքով կնպաստի ձեռագործ աշխատանքի զարգացմանը ամբողջ աշխարհում:

OUR PARTNERS

FOLLOW US ON INSTAGRAM